Facebook. Բացառված չէ, որ կպայքարենք ԱՊԼ-ի հեռարձակումների ցուցադրության համար
05/10/2017 15:03
Նմանատիպ
Facebook սոցիալական ցանցի սպորտային դեպարտամենտի ղեկավար Դեն Ռիդը չի բացառել, որ 2018 թվականին կփորձեն 3 տարով ձեռք բերել Անգլիայի առաջնության հեռարձակումների ցուցադրման իրավունքը:
«Անգլիայի Պրեմիեր լիգան մեզ համար շատ կարևոր գործընկեր է, նրանց հետ սերտորեն համագործակցում ենք: Դեռ շուտ է ասել, որ կփորձենք գնել հեռարձակման իրավունքը: Բնականաբար, այդ հնարավորությունը չենք բացառում»,- ESPN-ի հետ զրույցում ասել է Ռիդը:
Նշեք, որ Facebook սոցիալական ցանցն աշխարհում ամենամեծ հաճախելիությունն ունի` ամսեկան 2 միլիարդ մարդ: Այդ մարդկանցից 650 միլիոնը սպորտի երկրպագուներ են: 2016 թվականին սոցցանցը գովազդից 20 միլիարդ դոլար է վաստակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում