«Թուրքիա, արդարությունը կհաղթի» խորագրով զանգվածային ակցիա կկազմակերպվի Մոսկվայում
12/04/2013 18:08
Նմանատիպ
Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան (ՄՀԵԱ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կկազմակերպի Մոսկվայում: Եվ այն կկրի «Թուրքիա, արդարությունը կհաղթի» խորագիրը:
Ակցիան առաջին անգամ կանցնի նման ձևաչափով: Ակցիայի հայեցակարգը հետևյալն է. Օսմանյան կայսրության 500 քմ քարտեզի վրա կզետեղվեն կարմիր գույնի դիմակներ՝ մոտ 5000 հատ, որոնք խորհրդանշելու են սպանված հայերին: Ակցիան կանցկացվի ապրիլի 21-ին, վայրը դեռ հայտնի չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում