«Ժամանակ». «Նոր Զովք»-ում թուրքական բլղուր է վաճառվում.
Նմանատիպ
Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այս սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում։
Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր։
Եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատ, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը չի իրականացվել։
Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը։ Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»,-հավելել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում