Եվրոպայում ճառագայթման մակարդակի բարձրացում է արձանագրվել
Նմանատիպ
Եվրոպայում ռադիոակտիվության մակարդակի բարձրացում է արձանագրվել օդում: Դրա ստույգ աղբյուրը հայտնի չէր, առկա տվյալները ցույց են տալիս, որ այն գտնվում է Արեւելյան Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Popular Mechanics-ը:
Սեպտեմբերի 29-ից թենիում-106 (փխրուն դժվարահալ մետաղ) իզոտոպի մակարդակի բարձրացում է դիտվում Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում:
Գերմանիայի ռադիացիոն պաշտպանության դաշնային գերատեսչությունը նշում է, որ ճառագայթման մակարդակի բարձրացումը չի սպառնում մարդու առողջությանը: Թենիում-106-ն օգտագործվում է ճառագայթային թերապիայի, մասնավորապես աչքերի ուռուցքների բուժման համար, իզոտոպը նաեւ կիրառվում է արբանյակների վառելիքային տարրերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում