Մաման

Բոլորը եկան հավաքվեցին,
Հենց որ տխուր լուրը առան,
Հոգևարգի մեջ է մաման…

Բոլորը եկան հավաքվեցին,
Ամեն կողմից Իտալիայի,
Նույնիսկ Ջորջոն նզովք որդին,
Նվերներով ձեռքերը լի…

Թոռ ու ծոռներ խաղում են հեզ,
Նստած գետնին իր շուրջը մահճի,
Սակայն այդ խաղը պարզապես,
Ասես նվեր լինի վերջին,
Ծեր մամային, ծեր մամային…

Ու համբուրում են լուռ նրան,
Ու վերմակով ծածկում վրան,
Հոգևարգի մեջ է մաման…

Աստվածամայր նրան կեցո,
Իր սնարին պատկերն է քո,
Գթա իրեն Տեր ողորմյա,
Երգիր նրան. “Ավե Մարիա”,
Ավե Մարիա…

Այնքան հուշեր և այնքան սեր,
Այսօր քո շուրջը կա մամա…
Այնքան ժպիտ և արցունքներ,
Այսօր քո շուրջը կա մամա…

Եվ արևկող ճամփաներով,
Հեռու-մոտիկ եկան հասան,
Հոգևարգի մեջ է մաման…

Ու նոր քաշած գինին հերթով
Խմում են և հուշեր պատմում,
Անվերջ գալիս են ու բերում
Հացն ու գինին զամբյուղներով…

Տարօրինակ է չեն սգում,
Մահճի կողքին չկա լացող,
Նույնիսկ կիթառ է նվագում
Միքել որդին հեռացող
Ծեր մամային, ծեր մամային…

Կանայք հիշում են նոր երգեր,
Մելամաղձոտ երգեր սգման…
Հոգևարգի մեջ է մաման…

Երգում են մեղմ, շշնջալով,
Ինչպես օրորը մանուկի,
Տալով քնքշանք, սեր ու կորով,
Որ նա ննջի ժպիտն աչքին…
Ավե Մարիա…

Այնքան հուշեր և այնքան սեր,
Այսօր քո շուրջը կա մամա,
Այնքան ժպիտ և արցյունքներ,
Այսօր քո շուրջը կա մամա…

Որ երբեք, երբեք, երբեք,
Մեզնից չես հեռանա…

Կատարում է Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում