Ոստիկանապետերը այցելեցին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան

Սեպտեմբեր 4-ին, Երուսաղէմի Հին Քաղաքի նոր ոստիկանապետ տիար Խաիմ Շմուելին նոր պաշտօնը ստանձնելու առթիւ այցելեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան եւ հանդիպեց Երուսաղէմ Հայ Պատրիարք Ամեն. Տէր Նուրհան Արք. Մանուկեանին։ Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Նոր ոստիկանապետին ուղեկցում էր ոստիկանութիւնում քրիստոնեաների պատասխանատու տիար Ջոնի Քասաբրին:

Նոյն օրը Բեթղեհէմի զինուորական նոր հրամանատար Մոշէ Ավին իր նոր պաշտօնին նշանակուելու առթիւ այցելեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան եւ հանդիպեց Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տէր Նուրհան Արք. Մանուկեանի հետ:

Նոր զինուորապետին ընկերակցում էին նախկին զինուորապետ տիար Դանի Քոհենը, քրիստոնեայ համայնքների պատասխանատու տիար Քֆիր Շլոմոն եւ Ներքին Գործոց Նախարարութիւնում քրիստոնեայ համայնքների պատասխանատու տիար Սեզար Մարճիէն:

Հանդիպան աւարտի Պատրիարք Սրբազանը բոլոր հիւրերին նուիրեց Հայոց ցեղասպանութեանը նուիրուած հրեայ պատմաբան տիար Եաիր Օրոնի վերջերս լոյս տեսած գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում