Նադալի հետ խաղում 22 էյսը չի օգնել (տեսանյութ)

Պեկինում ընթացող «ATP 500» կարգի մրցաշարում կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները:

Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցել է Ջոն Իզների հետ ու 6:4, 7:6 (0) հաշվով առավելության հասել: Հանդիպման ընթացքում ամերիկացին 22 էյս է կատարել, իսկ իսպանացին` 5:

Կիսաեզրափակչում Ռաֆան մրցելու է Գրիգոր Դիմիտրովի հետ: Բուլղարացին այսօր 7:6 (5), 4:6, 6:2 հաշվով պարտության է մատնել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին:

Կիսաեզրափակիչ են մտել նաև Ալեքսանդր Զվերևն ու Նիք Կիրյոսը: Գերմանիան ներկայացնող թենիսիստը հաղթել է Անդրեյ Ռուբլյովին (6:2, 6:3), իսկ ավստրալացին` Սթիվ Դարսիին (6:0, 3:0 հաշվի ժամանակ հրաժարվել է հետագա պայքարից):

Տեսանյութ

Նշենք, որ 1/8 եզրափակչում Նադալը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում