«Հրապարակ». Արգամ Աբրահամյանը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյանների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլևս լռություն է:

Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով` հորս փոխարեն պիտի պատգամավոր դառնայի»։ Այնուհանդերձ, վերջին նստաշրջանին նա այդպես էլ չեկավ խորհրդարան։ Ավելին` չի պատասխանում ընկերների հեռախոսազանգերին:

Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների` «երևի դեռ հաշվում են, թե ինչու է նախագահի մոտ կանչվել ոչ թե Աբրահամյան-ավագը, այլ` կրտսերը»: Իսկ ինչո՞ւ։ Որպեսզի ևս մեկ անգամ շեշտվի, որ Աբրահամյան-ավագն անելիք չունի՞ քաղաքական դաշտում: «Էդ արդեն պտի հաշվողներից հարցնել»,- ասաց մեր զրուցակիցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում