Օբլակի ֆենոմենալ վիճակագրությունը
07/10/2017 13:46
Նմանատիպ
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը դարպասն անառիկ պահելու ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցում: Այդ մասին հայտնում է SPORF-ը:
2014 թվականին մադրիդյան թիմ տեղափոխվելուց հետո սլովենացին Լա լիգայում 86 հանդիպման է մասնակցել, որոնցից 50-ում սեփական դարպասն անառիկ է պահել: Նման արդյունքն ավելի տպավորիչ է դառնում, երբ հաշվարկվում է նրա բաց թողած գոլերի ցուցանիշը: Օբլակը բաց է թողել 49 գնդակը, ինչն ավելի քիչ է «չոր» հանդիպումների քանակից:
Պրիմերայի ընթացիկ խաղարկության 7 խաղերից 4-ում 24-ամյա դարպասապահը գոլ բաց չի թողել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում