Թոփ-5. Սեպտեմբերի խորհրդանշական հավաքականը
Նմանատիպ
Whoscored.com վիճակագրական կայքը, որը թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) բոլոր հանդիպումներից հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի խաղի գնահատականն է տալիս, կազմել է սեպտեմբերի խորհրդանշական հավաքականը:
Նախորդ ամիս անցկացրած խաղերի արդյունքում ըստ դիրքերի ու գնահատականների լավագույն 11 ֆուտբոլիստները.
Դարպասապահ – Մարվին Հիտց («Աուգսբուրգ»):
Պաշտպաններ – Ֆաուզի Ղուլյամ («Նապոլի»), Նաչո Մոներալ («Արսենալ»), Սալիֆ Սանե («Հանովեր»), Յոսուա Կիմիխ («Բավարիա»):
Կիսապաշտպաններ – Մարուան Ֆելայինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էդին Ջեկո («Ռոմա»)
Հիշեցնենք, որ օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում էր հայտնվել Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում