Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մոսկվայում
07/10/2017 18:57
Նմանատիպ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում նոյեմբերի 18-ին ելույթ կունենա Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Նվագախումբը հրավեր է ստացել, ինչը մեզ համար մեծ պատիվ է»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նա նշեց, որ համերգի ընթացքում հանդես կգան նաև դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում