Կինեմատոգրաֆիստների միությունն ունի նոր նախագահ
07/10/2017 19:16
Նմանատիպ
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նախագահի ընտրությունը կայացավ այսօր՝ միության համագումարի ընթացքում: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում