Պիտ պաշտպանեմ
Նմանատիպ
Մանուկ հասակից լսում եմ պապերից ձայնը,
Կարծես անընդմեջ լացում են մեր մանուկները,
Ինչու՞ է սիրտս անվերջ տխրում,
Երբ մնում եմ մենակ ու տրտում,
Գերդաստանս ցրիվ-ցրիվ եղած,
Եղբայր ու քույր օտարացած:
Տնից, տեղից հեռու- հեռու տարան,
Միլիոնավոր հայեր զոհ դարձան:
Սրտիս միջին նշան եմ արել,
Կյանքս եմ դրել ու պիտի պահեմ,
Հողն ու ջուրը մեր սուրբ հայրերի
ու ողջ զոհերի պիտ պաշտպանեմ:
Երազ տեսա ` ծովից ծով էր մեր հայաստանը,
Առաջնորդն էր տերունական աղոթքն ու հույսը,
Աչքս բացվեց ամենը վերացավ
Մի վայրկյանում հրե գունդ դարձավ:
Գերդաստանս հիմա իրար գտած,
Եղբայր ու քույր մեջք մեջքի տված,
Անմեղ զոհեր ննջեք, ննջեք հանգիստ,
Կմնան սրտիս վերքերն ընդմիշտ:
Սրտիս միջին նշան եմ արել,
Կյանքս եմ դրել ու պիտի պահեմ,
Հողն ու ջուրը մեր սուրբ հայրերի
ու ողջ զոհերի պիտ պաշտպանեմ:
Սրտիս միջին նշան եմ արել,
Կյանքս եմ դրել ու պիտի պահեմ,
Հողն ու ջուրը մեր սուրբ հայրերի
ու ողջ զոհերի պիտ պաշտպանեմ: