Հայկ Հարությունյան՝ «Բանուգործ չունեն, նոր հանձնաժողով են ստեղծում».

Մարտի մեկին ոստիկանների գործողությունները համակարգած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանից «Հրապարակը» փորձեց ճշտել, թե ինչ է մտածում Աժ-ում մարտի մեկի առնչությամբ նոր հանձնաժողով ստեղծելու մասին. հիշեցնենք, որ իր օրերում Հայկ Հարությունյանը ներկայացավ նախկին հանձնաժողովի նիստին՝ պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Կա՞ն նոր հանգամանքներ, որոնք կարող են պատճառ լինել նոր հանձնաժողով ստեղծելու՝ թերթը փորձեց ճշտել նրանից:

«Ոչ մի նոր հանգամանք էլ չկա, հանձնաժողովը գործել է, նիստերը եղել են, լրագրողներդ էլ մասնակցել եք, լսել եք բոլորը, ինչ որ ասվել է՝ ասվել է»: Իսկ ինչո՞ւ են փորձում նորից հանձնաժողով ստեղծել: «Դե, երևի բանուգործ չունեն»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում