Ճիշտ ընտրություն՝ ՄԻՊ ազգային հանձնաժողովը կնախագահի Արթուր Բաղդասարյանը

«Երեկ հայտնի դարձավ, որ մեր երկրում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը նախագահելու է Արթուր Բաղդասարյանը: Հիրավի հանճարեղ է այն գլուխը, որ ծնել է նման հանձնաժողով ստեղծելու միտքը»,- գրում է «Հայկական ժամանակը» և հավելում.

«Իսկ Բաղդասարյանի նախագահության գաղափարը գիգանտ գաղափար է: Ոչ ոք չի կասկածում, որ նա ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը կհասցնի այնպիսի մակարդակի, որ պաշտպանելու այլևս ոչինչ չի մնա: Մինչ օրս մեր ՄԻՊ-երին այդպիսի արդյունքի հասնել չի հաջողվել, սակայն Բաղդասարյանը ամեն ինչ արագ իր տեղը կդնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում