Ռուսաստանը ստուգումներ կանցկացնի Գյումրու ռազմաբազայում

Ռուս զինվորական քննիչները ստուգումներ կանցկացնեն Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական ուսումնամարզական համալիրի տարածքում, որտեղ զոհվել են երկու հայ դեռահասները: Այս մասին այսօրվա համարում գրում է ՙԺամանակ՚ օրաթերթն ու նշում. Կիրակի Հայաստանի Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ՝ ռուսական ուսումնամարզական համալիրի տարածքում, 1997 և 2001թթ. ծնված Մուշեղ Գևորգյանը և Արթուր Մկրտչյանը մահացել են բեկորաֆուգասային նռնակի պայթյունի հետևանքով:

Հարավային ռազմական շրջանի դատախազության հաղորդագրության համաձայն՝ դեռահասները մետաղական ջարդոն են հավաքել հրաձգությունների տեղամասում: «Պարզվել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, երկու դեռահաս ուսումնամարզական համալիրի տարածքում իրականացնելով մետաղական ջարդոնի չթույլատրված հավաք՝ հայտնաբերել են ОГ-15В տիպի БМП-1 բեկորաֆուգասային նռնակ, որն ինքնակամ պայթել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում