Մեկնարկեց ՀԱԿ առաջին համագումարը

 Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայոց Ազգային Կոնգրեսի առաջին համագումարը:

Համագումարին մասնակցում է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով համալիր մտավ կնոջ հետ: Լրագրողների այն հարցին, թե ինչ տրամադրությամբ է մասնակցում առաջին համագումարին, Տեր-Պետրոսյանը պատասխանեց` «փայլուն»:

Այստեղ են նաեւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԺԿ պատվիրակությունը’ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ:

 Ի պատասխան այն հարցին, թե ովքեր են հրավիրված համագումարին` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասաց, որ հրավիրված են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր պատրաստ են համագործակցել իրենց հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում