ԲՀԿ-ն մշտապես պատրաստ է համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ. Ստեփան Մարգարյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ՀԱԿԿ հիմնադիր համագումարին հրավիրված են ավելի քան հազար պատվիրակներ:

Հրավիրյալների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«ԲՀԿ-ն մշտապես կարևորում է և պատրաստ է համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկրի շահերից բխող ցանկացած նախաձեռնության շուրջ:

Դեռևս խորհրդարանական ընտրություններից Գագիկ Ծառուկյանը հանդես էր եկել կոնսոլիդացիայի առաջարկով: Դա նույնքան արդիական է նաև հիմա, բայց դա չպետք է ավարտվի միայն նախընտրական դաշինքով:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված միասնական շտաբն, անշուշտ, առաջին քայլն էր»,-ողջյունի խոսքում այս մասին  նշեց Ստեփան Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում