«Հայկական ժամանակ». «Կոնվերս» բանկը թալանած անձը պայմանավորվել էր կառավարչի հետ

«Հայկական ժամանակ». «Կոնվերս» բանկը թալանած անձը պայմանավորվել էր կառավարչի հետ

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնալով «Կոնվերս» բանկի կողոպուտին՝ գրել է, թե իրենց տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղը թալանած անձը խոշոր չափի գործարք կատարելու համար նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ:

«Նշանակված ժամին նա եկել է բանկ և գնացել կառավարչի սենյակ: Նույն այդ տեղեկություններով, նա սպառնալիքները գրավոր տեսքով է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն՝ այլապես կպայթեցնի բանկը: Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից: Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան: Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել և պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի: Երեկ կեսգիշերի դրությամբ բանկը թալանած անձնավորությունը դեռ չէր հայտնաբերվել։ Նույնիսկ նրա ինքնությունը պարզված չէ»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում