ՀԱԿ կուսակցությունն այլևս կայացած փաստ է, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արամ Մանուկյան

ՀԱԿ կուսակցությանն այս պահին անդամագրվել է 1813 անդամ: Կուսակցության համագումարի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«ՀԱԿ կուսակցությունն այլևս կայացած փաստ է, այն ավելին է, քան օրենսդրությունում ասված և սահմանված է կուսակցության մասին»,- ասաց Ա. Մանուկյանը և հավելեց, որ կուսակցություն են մտել մարդիկ, ովքեր գերադասում են պետական շահը և չեն առաջնորդվում անձնական շահերով:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նաև նշեց, որ իրենց կողմանկիցները ցանկանում են, որպեսզի կուսակցության առաջնորդը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում