Սա այն ուժն է, որը պահպանում է արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ համագումարին պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ սա այն ուժն է, որը, պահպանելով արժանապատվությունը, անընդհատ սովորում է, հարստանում երիտասարդների գաղափարներով:

«Մենք անկախական ուժ ենք և միակն ենք հայաստանյան ուժերի մեջ: Մենք այն միակ ուժն ենք, որի հետ են Ղարաբաղ կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, կարող էինք նշել նաև Արամ Մանուչարյանի անունը, ով թեև ձևեր է թափում, սակայն մեզ հետ է հոգեպես»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Խոսելով ներկա քաղաքական իրավիճակի մասին՝ ՀԱԿ պատգամավորը նշեց, թեև իրենք չկային դաշտում, բայց միևնույնն է ժողուրվրդը գտավ այլընտրանք:

«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունը չի կայացել, տապալվել է, քանի որ երդմնակալությանը չեն մասնակցվել երկրի կարևորագույն ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում