Արմեն Գեւորգյանն այցելել է Վեդի, քննարկել ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր’ Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գևորգյանը ծանոթացել է ապագա ջրամբարի տեղանքին, քննարկվել են ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:

Ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար հայկական կողմը ներկայում բանակցություններ է վարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով’ ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում