AM | RU
USD
EUR
RUB

«Լավագույն մարդիկ» պետք է կանգնեին ընտանեկան բռնությունների դեմ օրենքի մեջքին

 

Իսկ ի՞նչ կանեն իշխանությունները

2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, ռուս գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինն ուշագրավ կանխատեսում արեց իր անձնական բլոգում։ Նա ասաց, որ եթե Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանն էլ այդ պահին լարված հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, ուրեմն երկրի «լավագույն մարդիկ» երկրապագելու են հօգուտ Ադրբեջանի։

«Ինչպիսի անսխալ ընտրություն են կատարում լավագույն մարդիկ դեպքից դեպք։ Եթե վաղը Ռուսաստանը պատերազմի երեքոտանի֊մարդակեր֊դեգեներատների ցեղերի հետ, որոնք կտրում և տեղում խժռում են պարտվածների սեռական օրգանները, ես գիտեմ թե ում կերկրպագեն նրանք։ Գրողը տանի, ախր դրանք անսխալական մեքենաներ են։ Ո՞վ է նրանց այդպես ծրագրավորել։ Թեկուզ փոքրիկ խափանում նրանց համակարգում հնարավո՞ր է», - գրել էր Պրիլեպինը։

Զախար Պրիլեպինի այս տողերը դեռ մի քանի օր առաջ էի հիշել։ Ճիշտ այն ժամանակ, երբ իմացա, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նորից ասպարեզ է բերել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Արդեն այն ժամանակ ես հստակ գիտեի, թե Հայաստանում ով կաջակցի նման օրենք ունենալուն։ Այդ «անսխալական մեքենան»՝ ի դեմս վարդագույն և երկնագույն ներկած մազերով երիտասարդների, արդեն «կանգնել է» նախարար Դ. Հարությունյանի մեջքին։ Նախօրեին Մատենադարանում անցկացված հասարակական քննարկումն էլ, դրան հետևած մեկնաբանությունների տարափն էլ ասվածի ապացույցը դարձան։

Ցավոք, վատագույն սպասելիքներս իրականացան։ Եվ դա արդեն ինձ չի զարմացնում. վաղուց եմ նկատել` Հայաստանում կան շրջանակներ, որոնց կարծիքն ու մոտեցումները գրեթե միշտ հակառակ են իմ համոզմունքներին։ Քանի տարի շարունակ` դեպքից դեպք, նրանք կատարում են այնպիսի «անսխալ» ընտրություն, որը լիովին մերժելի է ինձ ու իմ նման այլ «հետամնացների» համար։ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն էլ, այս առումով, բացառություն չեղավ։ Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է, երևի։

«Լավագույն մարդիկ» այնտեղ են, որտեղ պետք է լինեն։ Ու նրանք գոռում են այն մասին, թե Հայաստանում բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց, մայրերը` զավակներին, զավակները` տան կատուներին ու այդպես շարունակ։ Ստում են, իհարկե։ Կեղծ օրակարգ են թելադրում և դա ստացվում է նրանց մոտ։ Հաշվարկը պարզ է` հայ մարդը միշտ առանձնահատուկ զգացմունքայնությամբ է արձագանքում ընտանիքին, զավակին, իր արժեքներին սպառնացող կամ թեկուզ և չսպառնացող, բայց ոչ լիովին հասկանալի ցանկացած երևույթի։ Ուրեմն պետք է «մտնել» ընտանիք։ Որովհետև նպատակը ոչ թե բռնությունների բացառումն է, ոչ էլ առավել ևս օրենքը, այլ հասարակության մեջ լարվածության անհրաժեշտ դոզայի մշտական պահպանումը։ Ու եթե օրինագծի քննարկումները շարունակեն այսպիսի մթնոլորտում ընթանալ, ուրեմն կարելի կլինի սպասել, որ նախագիծը դեռ մի քանի անգամ ետ կկանչվի ու նորից դաշտ կբերվի, քանի որ այն արդեն ծառայում է իր նպատակին։

«Լավագույն մարդիկ» այդ ամենի մասին երևի ոչինչ էլ չգիտեն։ Իրենց գործն աղմկելն է, իմանալը չէ։ Բայց ՀՀ իշխանությունները լավ գիտեն։ Եվ գիտեն նաև, որ Արևմուտքի՝ այս դեպքում Եվրոպայի հետ մեր հարաբերություններում Ընտանեկան բռնությունների դեմ օրենքը միակ խոչնդոտը չէ։ Այլ հարցեր էլ կան, որտեղ պաշտոնական Երևանը պարզապես չի կարող զիջումների գնալ։ Չի բացառվում անգամ, որ կողմերի միջև չստորագրվի արդեն բանակցված և գրեթե համաձայնեցված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Նույն պատճառով՝ հարցեր կան, որտեղ հայկական կողմը պարզապես չի կարող զիջումներ անել։ Եվ նույնը կլինի այն ժամանակ, երբ եվրոպացիները սկսեն պահանջել համասեռամոլներին տարատեսակ իրավունքներ տալու մասին օրենքներ ընդունել։ Այսինքն՝ պարզ է, որ ինչ-որ մի պահից սկսած Հայաստանը պարզապես չի կարողանա բավարարել Բրյուսելի պահանջները։ Եվ ուրեմն ինչու՞ հետաձգել այդ պահը։ Ինչու՞ միանգամից չգծել այն սահմանները, որից այն կողմ համագործակցությունը ցանկացած այլ կողմի հետ կդառնա անիմաստ և անտեղին։

Ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի անհրաժեշտ օրենսդրական բազա։ Որևէ մեկը դա չի հերքում և նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտություն պարզապես չկա։ Եթե մենք իսկապես ուզում ենք լուծել այդ խնդիրը, որը անկասկած կա և իմ կարծիքով բավական ակտուալ է մեր հասարակության համար, ապա պետք է այլ տեղից սկսել։ Կարծում եմ՝ հուշելու կարիք չկա։ Բոլորին է պարզ, որ խոսքը առաջին հերթին կրթության մասին է, հետո նաև այն արժեքների, որ պետք է սերմանել մարդկանց մեջ։ Մեր ժողովուրդն ամենևին էլ վայրի չէ, ինչպես դա ներկայացնում են «լավագույն մարդիկ»։ Ոչ էլ հետամնաց է։ Ճիշտ հակառակը՝ մեզանում վաղուց արդեն լուծված են այն խնդիրները, որոնք շատ «առաջադեմ» հասարակություններում նոր են ծագում։ Իսկ ընտանիքներին վերաբերող հարցերը՝ առավել ևս շատ ավելի բարձր և գիտակից մակարդակում են, քան եվրոպաներում, ռուսաստաններում կամ այլուր։ Այնպես որ, պետք չէ միմյանց խաբել և կեղծ փաստարկներով փորձել ավելի համոզիչ թվալ։ Ընտանեկան բռնությունը միակ հարցը չէ, որ ծագում է կրթության որակի բացակայությունից։ Հետևաբար, հետևանքների դեմ պայքարից պետք է անցնել պատճառները բացահայտելու և բուժելու մարտավարությանը։ Այն ժամ ամեն ինչ իր տեղը կընկնի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 3
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan