Կուսակցությունը և՛ հին է և՛ նոր ու սա է նրա առանձնահատկություններից մեկը. Վահագն Խաչատրյան

Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների նշանակություն ունեն: Այս մասին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «ՀԱԿ»-ի համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

«Կուսակցությունը և’ հին է և’ նոր, եւ սա է նրա առանձնահատկություններից մեկը: Կուսակցությունը հարազատ մնալով ազատականությանը’ պատրաստ է պայքարել հանուն գաղափարի: Հաղթելով Երևանում’ մենք կարճ ժամանակում ճանապարհ կբացենք իշխանությունը ժողովրդին հանձնելու համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում