Դմիտրի Խվորոստովսկու կինը հերքել է ամուսնու մահվան լուրերը
11/10/2017 14:46
Նմանատիպ
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու կինը՝ Ֆլորանսը, Ֆեյսբուքում գրել է, որ ամուսնու մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է Gazeta–ն։
«Ամուսնուս հետ ամեն բան կարգին է, նա կողքիս երջանիկ քնած է։ Գրողի ծո՛ցը մարդիկ, որոնք նման բաներ են գրում»,– գրել է երգչի կինը։
Երեքշաբթի գիշերը kp.ru կայքը հայտնել էր, որ երգիչը քաղցկեղից մահացել է։ Ավելի ուշ այս տեղեկությունը հերքել էին նրա տնօրենն ու գործընկեր Խիբլա Գերզմավան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում