Լեոնարդո դա Վինչիի կտավը վաճառվում է 100 միլիոն դոլարով

Լեոնարդո դա Վինչիի կտավը վաճառվում է 100 միլիոն դոլարով

Լեոնարդո Դա Վինչիի վերջին նկարներից մեկը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում, աճուրդի է հանվել: Նախնական գինը 100 միլիոն դոլար է: Գազետա.ռու կայքը, հղում անելով Time-ին, գրում է, որ 16-րդ դարով թվագրվող «Աշխարհի փրկիչը» նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նկարի պատմությունն այնքան էլ պարզ չէ: Սկզբում այն պահվել է Կարլ 2-րդի հավաքածուում, այնուհետ նկարն անցել է Բուքինգհեմի դուքսի անօրինական որդուն, հետո կորել է և նորից հայտնաբերվել, երբ այն վաճառքի է հանվել 1958 թվականին:

Այնուհետև կտավը նորից կորել է և հայտնաբերվել 2005 թվականին ևս մեկ աճուրդում: Այդ ժամանակ էլ ուսումնասիրվել է կտավի պատմությունն ու հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում