Չեմ բացառում, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լուրջ հարված ստանա. Լևոն Տեր-Պոտրսյան

«Գագիկ Ծառուկյանը որոշակի քայլեր է արել, դուրս է եկել կոալիցիայից, չի սատարել ընտրություններում Սերժ Սարգսյանին, չի մասնակցել երդմնակալության արարողությանը և այսօր էլ պատրաստ է ընտրություններում ճակատ տալ իշխանության դեմ»,- այս մասին այսօր ՀԱԿԿ համագումարում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող պոկվել իշխանություններից, քանի որ վերջինս հսկայական տնտեսություն ունի:

«Չեմ բացառում, որ այս ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» լուրջ հարված ստանա»,-հայտարարեց նա:

Տեր-Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում լավագույն հեղափոխությունը կլիներ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:

«Մինչև խոշոր բուրժուազիան նազատվի կապանքներից, Հայաստանը չի բարգավաճի, փոքր ու միջին բիզնեսը չի ծաղկի»,-հայտարարեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում