Ադրբեջանական բանակի Թարթառի զորամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի Թարթառում տեղակայված զորամասերից մեկի կաթսյատունը հնացած մեթոդներով աշխատացնելու համար հզոր պայթուն է տեղի ունեցել:Պայթյունի հետեւանքով ադրբեջանական բանակի երկու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են Աղդամի շրջանի Սարըջալիի հոսպիտալ: Զինվորների վիճակը ծանր է:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ապրիլի 13-ի երեկոյան նույն շրջանում հրազենից ծանր վիրավորվել է ենթասպա Ռամիլ Շամխոր օղլու Հուսեյնովը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բաքու: Ենթասպան պարտադիր զինծառայության է կանչվել Թարթառի շրջանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում