AM | RU
USD
EUR
RUB

Ընտանեկան բռնության դեմ օրինագծի կողմնակիցների վարքագծում նշմարվում են բռնության էլեմենտներ

 

Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նախագիծը շարունակում է մնալ բուռն քննարկման կիզակետում, բայց ամենատարօրինակն այն է, որ այդ նախագծի կողմնակիցների վարքագծում նշմարվում են բռնության էլեմենտներ, անհարկի ագրեսիա՝ ուղղված բոլոր այն անձանց դեմ, ովքեր դեմ են արտահայտվում այդ օրինագծին:

Այստեղ առաջանում է նոնսենս. առաջին հայացքից թվում է, որ օրինագծի կողմնակիցները, հեղինակները պետք է հենց իրենք դեմ լինեին ցանկացած բռնության, լինի ընտանեկան թե խոսքի ազատության, բայց դա միայն թվում է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ այդ օրենքը պետք է ամեն գնով անցնի, ընդհուպ բռնության միջոցով:

Ցանկացած ոք, ով ընդդիմանում է այդ օրենքի նախագծին ու փորձում է հիմնավորել իր մոտեցումները, անմիջապես արժանանում է հակազդեցության, բայց արդեն ոչ թե փաստարկների տեսքով, այլ մեղադրանքների ու վիրավորանքների: Եթե դրանք են օրենքի անհրաժեշտության հիմնավորումները, ապա որքան էլ այդ օրենքները հեղինակների պատկերացմամբ միտված լինել խնդիրների լուծմանը, ապա այուամենայնիվ այն պետք է մերժել, որովհետև չի կարելի մի բան փաթաթել հանրության վզին, այդ նույն հանրությանը ճնշելով:

Բոլոր նրանք, ովքեր իրենց կարծիքն են արտահայտում ու փորձում են գտնել օրինագծում առկա վտանգավոր դրույթները, թեկուզ սուբյեկտիվ ու թեկուզ ոչ իրավացի, անմիջապես այդ օրենքի կողմնակիցների կողմից հռչակվում են ռուսական պրոպագանդայի քարոզիչներ, ռուսական լրտեսներ և ռուսական դեսպանատնից ֆինանսավորվողներ: Բայց ինչպես ասում են, մեդալն ունենում է իր երկրորդ երեսը: Եթե ընդդիմախոսները ռուսական լրտեսներ են, ապա լրտեսներ կարող են համարվել նաև այդ օրինագծի կողմնակիցները, բայց արդեն ոչ ռուսական:

Նման մեթոդներով շարժվելու դեպքում, նրանք ստանում են բոլոր «իրավունքները», որպեսզի իրենց համարեն արևմտյան լրտեսներ, արևմտյան քարոզչության իրականացնողներ և արևմտյան դեսպանատներից սնվողներ: Կարծում եմ դժվար մարդը իրեն շոյված զգա, որ իրեն համարում են ոչ թե ռուսական, այլ արևմտյան լրտեսներ: Երկու դեպքում էլ ծառայում է օտար շահերի: Դժվար մարդն իրեն լավ զգա, որ ռուսական փողերի փոխարեն, իր գոյատևման միջոցները հայթայթում է արևմտյան աղբյուրներից: երկու պարագայում էլ վճարողն է պատվիրում երաժշտությունը ու այդ երաժշտությունը միշտ պետք է լինի պատվիրատուի ճաշակով:

Հաջորդ մեղադրանքն այն է, որ ովքեր դեմ են բռնության դեմ օրենքի նախագծին, ուրեմն կողմ են բռնությանը: Սա այն աստիճանի զավեշտ է ու այն աստիճանի ծիծաղելի, որն նույնիսկ այս մեղադրանքին հակադարձելն է դժվար: Նախ, ով կողմ է բռնության, նա թքած կունենա ձեր ցանկացած օրենքի վրա ու կբռնանա ոչ միայն իր ընտանիքում, այլ հենց ձեր անձի նկատմամբ ու մինչ դուք կվազեք ոստիկանություն, նախ կհայտնվեք ձեր «երազած» կերպարի՝ այն է զոհի դերում: Բացի այդ այս մեղադրանքը նույնպես նման է երկսայր սրի: Եթե ձեր տրամաբանությամբ ով դեմ է այս օրինագծին, ուրեմն կողմ է բռնությանը, ապա հակառակ կողմն էլ ձեզ պես անտեսելով մարդու իրավունքները, հանգիստ կարող է ասել, եթե դուք կողմ եք համասեռամոլ ընտանիքների գոյությանը, ուրեմն ինքներդ համասեռամոլ եք:

Հաջորդ «հիմնավորումը», արդեն ոչ թե մեղադրանք է, այլ ուղղակիորեն վիրավորանք: Եթե ռուսական լրտես չես ու բռնությանն էլ դեմ ես, սակայն միաժամանակ դեմ ես նաև օրենքի այս նախագծին, ուրեմն հոգեկան հիվանդ ես: Սակայն հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ լինելով բռնությանը, դեմ է կոնկրետ այս օրենքի նախագծին, քանի որ իրեն հարգող ոչ մի հայ տղամարդ կամ հայ կին, չի ցանկանում որպեսզի իր ընտանեկան հարաբերությունները կանոնակարգվեն ձեր պարտադրած օրենքով: Շատ դեպքերում ազգային ավանդույթները, ազգային մշակույթը, ազգային արժեքները ավելի զորեղ են, քան ցանկացած օրենք, իսկ կոնկրետ հայ մարդու համար իր ընտանիքը բացարձակ արժեք է:

Ի դեպ դեռևս օրենսդիր Սոլոնն էր ասում, որ միայն այն օրենքներն են ապրում, որոնց հիմքում տվյալ ժողովրդի սովորույթներն են, ադաթներն ու ավանդույթները: Բայց եթե ամեն դեպքում դուք մեծամասնությանը համարում եք թերզարգացած, տգետ ու հոգեկան հիվանդ և միայն դուք եք ուսյալը, առողջն ու գրագետը, ապա նմանվում եք հայտնի անեկդոտի երեք հերոսներին.

Հոգեբուժարանում երեք հոգի նստած են լինում ու հանկարծ մեկը հայտարարում է, որ ինքը Նապոլեոնն է: Երկրորդի հարցին, թե ո՞վ է քեզ նման բան ասել, պատասխանում է՝ Աստված: Երրորդը շատ հանգիստ շուռ է գալիս, թե բա ես իրեն նման բան չեմ ասել:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan