Հայաստան

Հայաստան

Հայաստանը իմ անուննէ,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է.
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խոսքով այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն:

Եվ ես հիմա իմ տան պատին
Նոր-նոր պատեր պիտի դնեմ,
Որ գնալով հզորանա,
Ծլարձակի ու նորանա,
Որ միշտ պահի իմ անունը,
Ազգանունը,
Իմ մայր լեզուն, այբուբենը,
Ուրիշ խոսքով՝ այն ամենը,
Ինչը կյանքն ու խորհուրդն է տան
Եվ միասին կոչվում է հայ
Ու Հայաստան:

Պատվական ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում