Երևանյան «Բրեյն Քիլերզ-Ֆոտոն» հաղթել է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունում
Նմանատիպ
Ս.թ. ապրիլի 14-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնության, որն բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚», «Բրեյն-Ռինգ» և «Քո խաղը» մրցափուլերից։ Առաջնությունն անցկացնում էր Գիտակների հայկական ասոցիացիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ։
Առաջնության հաղթող ճանաչվեց երևանյան «Բրեյն Քիլերզ-Ֆոտոն» , որն իր վստահ խաղի շնորհիվ շրջանցեց բոլոր մրցակիցներին և նվաճեց ուղեգիր մայիսին Բելառուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մյուս ուղեգիրը նվաճեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ » մրցափուլում երկրորդ տեղը գրավված մայրաքաղաքը ներկայացնող «Anonymous»-ը, իսկ մրցանակային երրորդ տեղը լրացուցիչ մրցափուլի արդյունքումբաժին հասավ «ԵՊՀՔ»-յին, չորրորդում Ստեփանակերտի “Ֆենիքս” թիմն էր:
Ինչպես նշեց առաջնության խաղավար, Բելառուսի Գիտակների լիգայի նախագահ Պավել Զաբավսկին, մասնակից թիմերի բարձր խաղամակարդակը թույլ է տալիս ենթադրել, որ հայկական թիմերը կարող են հանգիստ ձեռնոց նետել իրեն արտասահմանյան մրցակիցներին:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունը և Արցախը ներկայացնող 27 դպրոցական թիմեր:
Տիգրան Քոչարյան, Գիտակների Հայկական Ասոցիացիա
Հետևեք մեզ նաև Telegram-ում