Հայաստան
Նմանատիպ
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,նվել
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ
Հրաչյա Լյուդվիգի Սարուխան-Ծնվել է 1947թ հունվարի 1-ին։ Հայ թարգմանիչ, բանաստեղծ։ Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ է 1978 թվականից։
Ավարտել է Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ՝ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված հատուկ դասընթացները։
Առաջին անգամ տպագրվել է 1966-ին «Ավանգարդ» թերթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում