Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները վարկաբեկվել են

Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ասաց, որ ներքաղաքական ներկա իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է, որ բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն հայապահպան նոր գաղափարի շուրջ: Սադոյանը նաև հիշեցրեց, որ դեռ մինչև նախագահական ընտրությունները նա անձամբ հրավիրել էր բոլոր թեկնածուներին՝ համազգային կառույցների մի համակարգ ստեղծելու առաջարկով:

Մեկնաբանելով քաղաքական զարգացումները, բանախոսը ցավով նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները վարկաբեկվել են և ավելացրեց. «Շատ քաղաքական ուժեր հումորային տրամադրությունների մթնոլորտ են ստեղծել, թե նպատակահարմար չէ: Հուսով եմ, որ կձևավորվի մի վիրտուալ ուժ՝ պարտադրելու բոլոր քաղաքական կուսակցություններին ինքնակազմակերպվել»:

Սադոյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարող քաղաքական շարժումը ժամանակի ընթացքում կմարի: Նրա կարծիքով՝ որևէ անկանխատեսելի զարգացում չի լինելու նաև Երևանի ավագանու ընտրությանը և մայրաքաղաքում կմնա նույն քաղաքական դասավորվածությունը, իսկ ճիշտ լուծումների դեպքում առաջընթացը համազգային կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում