Խուլ հառաչանքի
Նմանատիպ
Խուլ հառաչանքի ցավի մորմոքի
Միշտ նույն գիշերով սահմանված չես Դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վայրկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու…
Առեղծվածային այս կյանքի բեմին
Այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
Վաղը դու սակայն կհասնես լույսի,
Եթե չկորչես տափաստաններում ու դառնաս անտեր…
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չես սառ գերեզմանի
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի
Միայն թե բեմի լույսը չմարի…
Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
Մինչ կսողոսկի Քո քայլերի տակ
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապիր,
Որ չթուլանաս նախիրի առաջ…
Սա է Քո ճամփան, բեռն համբերության
Կիսամեռ չորցած արմատից չես Դու,
Թող Քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին ու նայիր հեռուն…
Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր Քո կրծքի
Խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
Որ Քեզ կկանչեն Քո մեծ երազի
Ժայթքող նյարդերի հարվածին հոսուն…
Երբ ազատության դռանը կապված
Շանը կարձակեն պահակները Քո
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վայրկյան
Դարձիր մարդկության մասնիկը անհոգ…
Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար
Եվ որսից փրկված մի գազանի պես,
Գորշ հայացքների պատնեշի միջով,
Ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր…
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս լույսով ողողված
Եվ էլ մի կանչիր « Ո՞ւր էիր Աստված » …
Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան
Քո ուսից գցիր բեռն հիշողության,
Երկինք նայելիս լույսով ողողված
Եվ էլ մի կանչիր « Ո՞ւր էիր Աստված » …փ
Խոսք և երաժշտություն՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում