Հայ ծանրամարտիկը դարձել է աշխարհի չեմպիոն

Աշխարհի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում արձանագրելով 365 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:

Նա պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում 200 կգ-ով արժանացել է փոքր ոսկու:

Սիմոն Մարտիրոսյանը «Սևան» ընկերությունից է և մարզվում է Ջրառատի մարզադպրոցում’ մարզիչ Աշոտ Փիլոսյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում