ՀԱԿ-ը պետք է ներքուստ փոխվի, այս ղեկավարությամբ նրանց ապագա չի սպասվում. Արշակ Սադոյան

«ՀԱԿ-ը պետք է ներքուստ փոխվի: Այս ղեկավարությամբ նրանց ապագա չի սպասվում», – այս մասին այսօր ասուլիսի ժամանակ մեկնաբանելով ընդդիմադիր դաշտում ընթացող զարգացումները, ասաց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Սադոյանի խոսքով` ՀՀՇ-ն  ստեղծվեց որպես համազգային մի կազմակերպություն, սակայն վարկաբեկվեց որոշ անհատների կողմից «և այսօր հենց այդ մարդիկ նույնիսկ ամաչում են և փոխում են կուսակցության անունը, դառնալով ՀԱԿ»:

«ՀՀՇ-ն էլ ապագա չունի: Լավ լինի մինչև մահանալը Լևոն Տեր Պետրոսյանը խաչակիրների մասին մի երկու հատ էլ գիրք գրի, միգուցե ավելի օգտակար լինի դրանով», – ասաց Ա.Սադոյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի են նաև ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև որևէ համագործակցության հնարավորությունները, և թե «ինչպես Ավգիևյան ախորների մասին խոսացողը հիմա համագործակցի նրանց հետ»:

«Ծիծաղելի գործընթաց է, որ ախորների մասին խոսացողը հիմա բարեկամանում է: Վաղ թե շուտ հակակրանքը նորից երևալու է… Եթե ԲՀԿ-ի փողերն են պետք՝ ասեք դրա մասին, ի՞նչ գործ ունեք: Եթե չկա գաղափար, միայն փողի հոտի զգացողությամբ որևէ լուրջ բան սպասել պետք չէ և դրանով թքել հայ ժողովդրի երեսին», – ասաց Ա.Սադոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում