Աժ-ում կայացել է բանակ–հասարակություն խորհրդարանական լսումներ
Նմանատիպ
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը» Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազամակերպվել են «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում. ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները» թեմաներով խորհրդարանական լսումներ:
Նիստը վարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստին հրավիրված են եղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, ԱԺ մի շարք պատգամավորներ, զինվորականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանե Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Առաջին նիստը եզրափակվել է հարց ու պատասխանով, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին:
Քննարկման երկրորդ մասը նվիրված էր բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրիդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը և ԶՈՒԺՎ ասոցացված ավագ գիտաշխատող Վալերի Ռատչևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում