Երևանի փողոցներում կավելանան արագաչափերը և տեսախցիկները

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև տարեվերջ կտեղադրվի ևս 50 արագաչափ, իսկ ևս 30 խաչմերուկ կկահավորվի նկարահանող տեսախցիկներով:  

ՃՈ աշխատակիցը նշեց, որ տեսախցիկները չեն կարող փոխարինել ճանապարհային ոստիկանությանը, քանի որ երթևեկությունը չեն կարգավորում  և ավելացրեց. «Այդ աշխատանքը կատարում է ոստիկանը և ոստիկանն իր գործառույթը երբեք չի կորցնի: Ճանապարհային ոստիկանի պարտականությունները միայն խախտումներ գրանցելն ու տւոյժեր սահմանելը չէ»:

Անդրադառնալով վարորդների դժգոհություններին, թե ճանապարհային շատ նշաններ թաքնված են թփերի և գովազդային վահանակների հետևում, Նորիկ Սարգսյանը վետահեցրեց, որ ուսումնասիրում են բոլոր նման խնդիրները և վերացնում: «Չի բացառվում, որ այս պահին թաքնված 1-2 նշան լինի քաղաքում, բայց մոտ ժամանակներս այդ խնդիրը կշտկվի», – ասաց նա, տեղեկացնելով, որ տարին 2 անգամ ճանապարհային ոստիկանությունը ստուգում է բոլոր նշանների երևացող լինելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում