Այրի կինը և խորթ որդին

Այրի կինը և խորթ որդին

Մի այրի կին ուներ մի կով և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն Աստծուն աղաչեց, որ Աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ և այրին լաց եղավ և ասաց. Ով Աստված, միթե՞ չկարեցար էշը կովից տարբերել:

Վարդան ԱՅԳԵԿՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում