ԲՀԿ-ական թեկնացուն հերթական անգամ անհեթեթ վիճակում

Երեւանի ավագանու ԲՀԿ ընտրացուցակի 6-րդ տեղը զբաղեցնող նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակում ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Պողոսյանը մի քանի անգամ ասել է՝ «Թումանյանական Երեւան», «Թումանյանական նախագիծ», «Թումանյանական ճարտարապետություն»՝ հայ մեծ գրող Հ. Թումանյանին շփոթելով հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ այդուհետ ԲՀԿ-ում արգելել են Թամար Պողոսյանին ելույթ ունենալ՝ առանց նախապես համաձայնեցված տեքստի: Սակայն Պողոսյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ նման բան չկա. «Ամեն ինչին չափ կա, պետք է հերյուրանքը եւ զրպարտությունն էլ չափ ունենան: Ես դատապարտում եմ քարոզարշավի նկատմամբ նման վերաբերմունքը»:

Հիշեցնենք, որ երբ Թ. Պողոսյանը մշակույթի նախարար էր, հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին չէր ճանաչել եւ խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում