Մուսինյանը բոյկոտում է

Նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ շաբաթ օրը, արդեն հասցրեց մամուլի հետ «տխուր» հարաբերություններով հայտնի կուսակցությունների շարքերը համալրելու լուրշ հայտ ներկայացնել, գրում է «Հայկական ժամանակը»: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Երեկ «Հժ»-ի թղթակիցը կուսակցության խոսնակ Արման Մուսինյանին (վերջինս համագումարի նախորդ օրը այդ պաշտոնով ներկայացավ Հ1-ի եթերում) հարց է ուղղել՝ որքան գումար է ծախսվել ՀԱԿ համագումարի կազմակերպչական աշխատանքների համար: «Այս վերջին ժամանակահատվածում իմ եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի միջեւ ճգնաժամ է, եւ ես որեւէ հարցի չեմ պատասխանում, որեւէ մեկնաբանություն չեմ տալիս»,- եղել է Մուսինյանի պատասխանը:

Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը փաստորեն համարում է, որ իր եւ «ՀԺ»-ի միջեւ կարող է ճգնաժամ լինել: Նշենք, սակայն, որ նման բան չի կարող լինել, առավելագույնը, որ կարող է լինել, այն է, որ որեւէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ բոյկոտի թերթը: Եթե Մուսինյանը սա նկատի ուներ, ապա պետք է ասել, որ ՀԱԿ-ի բռնած ճանապարհն օրիգինալ չէ: «ՀԺ»-ն արդեն տարիներ շարունակ բոյկոտում է Սերժ Սարգսյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում