Շիրակի ոստիկանապետը՝ Շիրակի մարզի ֆենոմենի մասին

Ոստիկանի օրվա կապակցությամբ «Առավոտ» թերթը զրուցել է երկու տարի առաջ Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակված Կարեն Բաբակեխյանի հետ։ Վերջինս, համեմատելեվ շիրակցիներին եւ երեւանցիներին, մասնավորապես նշել է.

«Ես արդեն մի երկու անգամ արտահայտվել եմ, որ Շիրակի մարզում ավելի բարդ է, քան Երեւանում։ Այն ֆենոմենը, որ կա Շիրակի մարզում, ինձ համար շատ տարօրինակ է. երբ որ հանցագործություն է տեղի ունենում, ոչ միայն հանցագործն է փաչում. հանցագործը փախչում է, ոչինչ, թող փախչի, ռեֆլեքս է, բնազդ է, բայց այստեղ՝ Շիրակի մարզում, եւ հանցագործը, եւ տուժողը, եւ վկաները, բոլորը փախչում են։ Եվ բնականաբար մեր աշխատանքն ավելի բարդանում է»,- ոստիկանապետի խոսքերը մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում