Սյունիքի մարզպետը չի կարդում «Գարեգին Նժդեհ»-ին

Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց՝ սյունեցիները պահանջում են իր հրաժարականը, ասել է, որ դրանք սուտ խոսակցություններ են։

«Իսկ հարցին, թե ինքը չի՞ լսել իր հրաժարականի պահանջի մասին, Ս. Խաչատրյանը պատասխանել է, որ չի լսել, ապա լրագրողներին շնորհակալություն է հայտնել, որ այդքան մտահոգվում են իր մասին։ Նշենք, որ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմել էր «Գարեգին Նժդեհ» հայրենակցական միավորումը»,- գրում է «168 ժամը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում