Ուղտը, գայլը և աղվեսը

Ուղտը, գայլը և աղվեսը

Ուղտը, գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացինք թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց.

-Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց։

Գայլն ասաց.

-Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ ուղտը, տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ բարձրացնելով ասաց.

-Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները։

Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան։

Վարդան ԱՅԳԵԿՑԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում