Երեկոյան սպասվում են տեղումներ ամբողջ հանրապետության տարածքում

Այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքը կգտնվի մթնոլորտային ցածր ճնշման ազդեցության ներքո: Կդիտվի ամպամած, խիստ անբարենպաստ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ. առայժմ’ անձրև և ամպրոպ, հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, առանձին շրջաններում հատկապես օրվա 2րդ կեսին սպասվում են առատ տեղումներ, տեղատարափ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում’ առավել զգալի, մոտ 8 աստիճանով: Օդի ջերմաստիճանի նվազում կլինի նաև ապրիլի 17-ին, նվազման հետևանքով լեռներում և նախալեռներում չորեքշաբթիի գիշերը ձյուն է սպասվում:

Երևանում օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, երեկոյան հավանական են առատ տեղումները, հնարավոր է ուժգին քամի 13-15մ/վրկ, կա կարկտի հավանականություն:

Ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +11+13 աստիճան տաքություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում