Կարբի գյուղում ուրվական կա

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները երկու մասի են բաժանվել: Մի մասը վստահ է, թե գյուղում ուրվականի կերպարով մեկն է հայտնվել, որը մութն ընկնելու պես դուրս է գալիս փողոց և սարսափ տարածում, մյուս մասն էլ համոզված է, որ այդ պնդումները լեգենդի ոլորտից են:

Կարբեցիներից ոմանք երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ մուգ գույնի անձրևանոցով, գլխանոցը գլխին քաշած այդ մարդը քարերով խփում է տանիքներին, պատուհաններն է ծեծում, դանակահարում է շներին: Իրենց դրության վերաբերյալ ոստիկանության անտարբերությունը կարբեցիներին զայրացնում է: «Ոստիկանությունը, կարելի է ասել, ոչ մի բան չի անում, գալիս են, մեզ հետ կանգնում հայաթում, հլը մեզ էլ ձեռ են առնում, թողնում են էթում»,- ասել է գյուղի բնակիչներից տիկին Անուշը: Կարբեցիների տեղեկություններով’չի բացառվում, որ իրենց գյուղում շրջողը Մասիսի բնակիչ լինի: Նրանց խոսքերով’ հոգեկան հիվանդություն ունեցող 36-ամյա մի տղամարդ արդեն երկու ամիս է դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Կարբիի բնակիչների ահազանգերը պատշա

Հետևեք մեզ նաև Telegram-ում