Այն, ինչ չհաջողվեց անել Ռոբերտ Քոչարյանին, արեց Լևոն Տեր-Պետրոսյանը

«Իրավունք»-ը գրում է.
ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն անդրադառնալով ՀՀՇ-­ի կազմալուծմանը’ նշել է. «Այն, ինչ չհաջողվեց անել Ռոբերա Քոչարյանին, արեց Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Այո, ինչ-ինչ, բայց քանդելու գործը ԼՏՊ-ի մոտ շատ լավ է ստացվում: Թե արդյո՞ք արարատզուրաբյանական գաղափարները կիսում է ՀԱԿ դաշինքի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Իրավունքը» պարզել է վերջինից.

– Իհարկե, համամիտ եմ, դե, հիմա ի՞նչ ասեմ, ի՞նչ մեկնաբանեմ ուրիշի կառույցի վերաբերյալ: Արարատ Զուրաբյանը 10 տարուց ավել ղեկավարել է այդ կուսակցությունը, երևի գիտի այդ նրբությունները, որ ասում է:

-Իսկ որքանո՞վ է տրամաբանական, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարում էր, որ ծեր է ու չի մասնակցում ընտրություններին, բայց այսօր մտադիր է ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունը ղեկավարել:

-Այդ հարցին լավագույնս կպատասխանի հենց ինքը’ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես առիթ ունեցել եմ դրան անդրադառնալ, հիմա ավելացնելու բան չունեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում