Երիտասարդի դարձը
Նմանատիպ
Մի երիտասարդ գիշեր-ցերեկ ուտել-խմելով էր անցկացնում իր տարիները: Մի օր էլ իր չար բախտից ծանրորեն հիվանդանում է և մնում մինչև իր կյանքը վերջը անդամալույծ, նույնիսկ անկարող շարժվելու: Խղճալի վիճակ:
Իր մոտ մարդկանցից մեկը, առանց իմանալու, թե հիվանդը զղջացել է և Աստծուն դարձել, փորձում է իր ցավը հայտնել նրա տառապալից վիճակի համար:
«Շատ գոհ եմ այս հաշմանդամ վիճակիցս»,- մտորում է հիվանդը,: «Առաջ, երբ ուտել-խմելով էի զբաղված, բաց էին ֆիզիկական աչքերս, բայց երբեք էլ չէի նկատում երկինքը: Իսկ հիմա այս տառապանքիս ու դժվարությանս մեջ, սովորեցի նայել դեպի վեր, դեպի Աստված և աչքերս մշտապես պահել Փրկչիս և Աստծուս վրա, որն ինձ համբերություն է տալիս դիմանալու ու հույս ունենալու լավագույն մի կյանքի, կյանք, որն ինձ սպասում է Տիրոջ Թագավորության մեջ«։
Երիտասարդներ թող այս տղայի վիճակը ձեզ դաս լինի: Քանի երիտասարդ եք թվում է, թե «ծովը ձեր ծնկներից է», ինչ ուզում եք այն էլ անում եք, շատ անգամներ ի վնաս ձեզ և մանավանդ ձեր սիրասուն ծնողների:
Գրառեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում