Այվազովսկին մեկ ամսում 15000 այցելու է բերել պատկերասրահ
Նմանատիպ
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն «Առավոտին» հայտնեց, որ լրջորեն պատրաստվել էին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
«Թող ամպագոռգոռ չհնչի, բայց իսկապես աննախադեպ ցուցադրություն է եղել, մենք ներդրել ենք տոմսերի էլեկտրոնային համակարգ, եւ ամեն թիվ ամրագրվում է ու հեշտ է ստուգելը: Սեպտեմբերի 15-ին է բացվել ցուցադրությունը, ու մեկ ամիս անց արդեն 15000-ից ավելի այցելու ենք ունեցել: Իմիջիայլոց, Խորհրդային Միության տարիներին եւ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որեւէ ցուցահանդես, որը մեկ ամսում 15000 այցելու ունենա, այն էլ վճարովի: Մենք վաճառել ենք 14 մլն 940 000 դրամի տոմս: Համեմատության համար նշեմ, որ նախկինում Հայաստանի ազգային պատկերասրահն ամբողջ տարվա ընթացքում վաճառում էր 15 մլն դրամի տոմս: Մենք մեկ ամիսը չլրացած ամբողջ տարվա պլանը կատարել ենք: Ցուցահանդեսը շարունակվելու Է մինչեւ հունվար, եւ ես վստահ եմ, որ այս ցուցանիշը կեռապատկվի»,- ասաց Արման Ծատուրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում