Երևանի քաղաքապետը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Կատարվել է օրհնության կարգ:

Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում